Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նշվում է Համբարձման տոնը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նշվում է Համբարձման տոնը
07.05.2016 | 00:38

Համբարձման տոնը` Ջանգյուլումը, շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 40 օր հետո: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության մամուլի ծառայությունից։ Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշել է մայիսի 5-ին:

Օրվա խորհրդով մայրաքաղաքի վարչական շրջանների եկեղեցիներում, հարակից տարածքներում ու կրթօջախների բակերում կազմակերպվել են միջոցառումներ` երեխաների օրհնության կարգով, ծաղկեփնջեր կապելով, երգուպարով, ծեսին բնորոշ այլ միջոցառումներով:

Եկեղեցական տոնացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվող միջոցառումների գլխավոր նպատակը նաև մեր ազգային, ավանդական սովորույթներին, հատկապես մատաղ սերնդին հաղորդակից դարձնելն է:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ